Եթե Թուրքիան պատերազմի մեջ մտնի Իսրայելի հետ, ՆԱՏՕ-ն Թուրքիային մենակ կթողնի:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիթերը։
Նրա խոսքով՝ Եվրոպան մերժել է Թուրքիային։ ՆԱՏՕ-ն էլ նրան օգտագործել է միայն իր շահերի համար։ Թուրքիայի ապագան Շանհայի համագործակցության կազմակերպության և BRICS-ի նման կազմակերպություններում է.
«Ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն երկար կկարողանա պահպանել իր գոյությունը։ Ուկրաինայի հակամարտությունը ներկայումս ՆԱՏՕ-ն ներսից է քանդում։ Եվրոպայում կան նաև քաղաքական շարժումներ, որոնք քննարկում են ՆԱՏՕ-ից դուրս գալը՝ անկախ Իսրայելի և Թուրքիայի միջև հնարավոր առճակատումից»։