Հելսինկին և Օսլոն Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններ են վարել՝ Բալթիկ ծովում ռազմական առճակատումը կանխելու նպատակով։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել «The Wall Street Journal»-ը։ Նշվում է, որ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորը ռուս գործարարի միջնորդությամբ հոկտեմբերի 27-ին անձամբ խոսել են Վլադիմիր Պուտինի հետ։
Նրանք Ռուսաստանի նախագահին վստահեցրել են, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ ծովային շրջափակում կիրառել։
WSJ-ը գրում է, որ դրանից առաջ Մոսկվան դաշինքին զգուշացրել էր, որ պատրաստ է կանխարգելիչ միջուկային հարվածներ հասցնել՝ Բալթիկ տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու համար։
Բալթիկ ծովում լարվածությունը մեծացել է՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող տանկերները գրավելու արևմտյան երկրների փորձերի ֆոնին։ Ռուսաստանի նավթի մատակարարումների ավելի քան 60 տոկոսը, որն իրականացվում է ծովային ճանապարհով, անցնում է Բալթիկ ծովով։