Ղազախստանի Ալմաթի քաղաքում բժիշկները 98-ամյա հիվանդի սրտի փականը փոխել են՝ առանց կրծքավանդակը բացելու:
Modern.az-ը՝ հղում անելով ղազախական լրատվամիջոցներին, հայտնում է, որ հիվանդի սրտի փականի նեղացման պատճառով արյան շրջանառությունը դժվարացել է։ Հաշվի առնելով բաց վիրահատության ռիսկը՝ բժիշկները նոր փականը տեղադրել են ազդրի շրջանի անոթից անցկացված բարակ խողովակի միջոցով։
45 րոպե տևած վիրահատությունն ավարտվել է առանց բարդությունների։ Բժիշկները հայտնել են, որ նոր փականը նորմալ է աշխատում, և արյան շրջանառությունը բարելավվել է։