«Ես ինքս երբեք չեմ բարձրացրել ռուսական ռազմաբազայի հարցը։ Հայաստանը նման բազայի կարիք չունի»։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Եթե Ռուսաստանը ցանկանում է այստեղ ռազմաբազա պահել, դա մի իրավիճակ է։ Եթե չի ուզում, ուրիշ իրավիճակ։ Հարցը միայն դրանում է»։
Փաշինյանի խոսքով, այս հարցը օրակարգ է բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Բիշքեկում կայացած հանդիպումից հետո։