Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Իրանում ներկայիս կառավարությունը տապալելու իր մտադրության մասին։
Modern.az-ը հայտնում է, որ Նեթանյահուն հայտարարել է, որ ունի իրանական ռեժիմը փոխելու ծրագիր։
«Ես մտադիր եմ տապալել իրանական ռեժիմը և գիտեմ, թե ինչպես դա անել», - ընդգծել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն նշել է, որ այս ուղղությամբ արդեն զգալի արդյունքներ են ձեռք բերվել, սակայն գործընթացը դեռ չի ավարտվել։
«Մենք արդեն մեծ հաջողությունների ենք հասել, բայց առջևում դեռ շատ փուլեր կան», - հավելել է նա։