Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում տեղակայված իր ռազմական բազան դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազան դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում չենք ստացել»,- ասել է դիվանագետը։
Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվան դեռևս նշված ռազմական բազան համարում է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր։