Ֆրանսիայում հոկտեմբերի 17-ին և 24-ին տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների հետևանքով վնասվել է առնվազն 2488 առևտրային օբյեկտ։
Modern.az-ը, հղում անելով «France Info» հեռուստաալիքին, հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել երկրի Առևտրաարդյունաբերական պալատը։
Նշվել է, որ տուժած օբյեկտներից 1100-ը լուրջ ավերածությունների են ենթարկվել, իսկ 650 խանութ դեռ չի կարողացել վերականգնել իր գործունեությունը։ Բողոքի ակցիաների օրերին քաղաքի կենտրոններում գտնվող խանութների առևտրային շրջանառությունը նվազել է 80%-ով։
Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալեն Դի Կրեսենսիոն բողոքի ակցիաների հետևանքով առևտրի ոլորտին հասցված ընդհանուր վնասը գնահատել է 1,5 միլիարդ եվրո։
Ֆրանսիական հայտնի «Carrefour» սուպերմարկետների ցանցը հայտնել է, որ իր մոտ 50 խանութ թալանվել է։ Ընկերությունը կանխատեսում է, որ այս պատճառով տարվա արդյունքներով գործառնական շահույթը կնվազի 80-200 միլիոն եվրոյով։
Ֆրանսիայի նախկին էկոնոմիկայի նախարար Թիերի Բրետոնը երկրին հասցված ընդհանուր վնասը գնահատել է 2-3 միլիարդ եվրո։ Այս գումարը, բացի հասարակական շենքերի վերականգնման ծախսերից, ներառում է նաև պետական պարտքի սպասարկման ծախսերի աճը քաղաքական անկայունության ֆոնին։