Իսպանիայի թագուհի Սոֆիան հոկտեմբերի 27-ին այցելել է Հայաստան։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ Իսպանիայի թագուհուն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Թագուհի Սոֆիայի այցը Հայաստան կտևի մինչև հոկտեմբերի 29-ը։
Այցի շրջանակներում նա կմասնակցի Մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման արարողությանը՝ իշխան Թալալի անունով։
Բացի այդ, թագուհին կայցելի Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ, կմասնակցի Հայաստանի և Իսպանիայի միջև մշակութային և բարեկամական կապերին նվիրված միջոցառումներին։