Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Առաջնորդները քննարկել են թուրք-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Անդրադառնալով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացին՝ Էրդողանը նշել է, որ նոր գլխավոր քարտուղարը պետք է ունենա համապատասխան տեսլական և փորձ՝ ՄԱԿ-ը բազմակողմանիության կենտրոն վերածելու և անհրաժեշտ բարեփոխումներն արդյունավետորեն իրականացնելու համար։
Թուրքիայի նախագահը Մակրոնին հրավիրել է նաև իր երկրում կայանալիք COP31 առաջնորդների գագաթնաժողովին։