TRIPP նախագծի երկաթուղային գծի կառուցման ժամանակ կօգտագործվի այն տարածքը, որտեղով անցնում էր երկաթուղին խորհրդային տարիներին։ Գծի երկարությունը կկազմի մոտ 42 կիլոմետր։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խորհրդարանի ամբիոնից խոսելով TRIPP նախագծի մասին։
Նրա խոսքով, երկաթուղին կանցնի Արաքսի հովտով, և այս տարածքում մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքներ չկան։
«Ինչ վերաբերում է ավտոճանապարհին, ապա դրա կոնկրետ երթուղին դեռ վերջնականապես որոշված չէ։ Ճանապարհը կանցնի հարավային հատվածով։ Պարզապես, քանի որ Նախիջևանի տարածքում միացման հատվածը շատ նեղ է, անհրաժեշտ է տեխնիկական փորձաքննություններ անցկացնել», - նշել է փոխվարչապետը։