Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան։ Նշվում է, որ այցը հնարավորություն կտա զարգացնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը և գործնական համագործակցությունը։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկությունը տարածել է «Turkmenportal»-ը՝ հղում անելով Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանին։
Ավագյանն Աշխաբադում Թուրքմենստանի անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է, որ Փաշինյանի այցը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը շարունակելու և գործնական համագործակցությունը զարգացնելու համար։
Բացի այդ, նշվել է, որ սպասվում է նաև Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի պատասխան այցը Հայաստան։
Նշվել է, որ այցը կհամակարգվի 2026 թվականին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի հետ։