Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը կայցելի Ադրբեջան։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության տնօրեն Բուրհանեդդին Դուրանը։
Դուրանը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը կայցելի Ղարաբաղ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով։
Ադրբեջանի Հաղթանակի օրվան նվիրված այցի ընթացքում նախագահ Էրդողանը և նախագահ Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպում կանցկացնեն, կգնահատեն թուրք-ադրբեջանական համագործակցության տարբեր ասպեկտներ այս շրջանակներում, ինչպես նաև կքննարկեն տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
