Միացյալ Նահանգները մինչև 20 միլիոն դոլար պարգևավճար է առաջարկել այն անձանց, ովքեր տեղեկատվություն կտրամադրեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Վաշինգտոնը նաև հայտարարել է, որ պատրաստ է օգնել այդ տեղեկատվությունը տրամադրողներին արտերկիր տեղափոխվելու հարցում։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Ըստ տեղեկատվության՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտների, սարքավորումների, փոխադրումների և աշխատակիցների մասին տեղեկատվություն տրամադրող անձանց պարգևավճարը կտրամադրվի ԱՄՆ Պետդեպարտամենտի «Պարգևավճար արդարությանը նպաստելու դիմաց» ծրագրի շրջանակներում։
ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթում, հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 2025 թվականի տվյալներին, նշվում է, որ Իրանը ուրանը հարստացնում է մինչև 60 տոկոս։ Այս ցուցանիշը մի փոքր ցածր է միջուկային զենքի մշակման համար պահանջվող 90 տոկոս հարստացման մակարդակից։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Իրանը միակ երկիրն է միջուկային զենք չունեցող պետությունների շրջանում, որն արտադրում է այդքան բարձր մակարդակի հարստացված ուրան։
Փորձագետների գնահատմամբ՝ եթե հարստացման գործընթացը շարունակվի, Իրանի ուրանի պաշարները կարող են բավարար լինել մի քանի միջուկային զենքի մշակման համար։