Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին Մինսկի Եվրասիական անվտանգության IV միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալայբեկ Մասադիկովը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակական երկխոսությունը նպաստում է կուտակված կոնֆլիկտային ներուժի նվազեցմանը և ապագայում համագործակցության ենթակառուցվածքի ձևավորմանը: Մենք հույս ունենք, որ երկու պետությունների միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի», - ընդգծել է Մասադիկովը: