ԱՄՆ-ը սկսել է Սաուդյան Արաբիայից տարհանել ոչ էական դիվանագիտական անձնակազմին և նրանց ընտանիքի անդամներին՝ անվտանգության սպառնալիքների պատճառով:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է հրապարակվել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում։
Նշվել է, որ Եմենում գործող և Իրանի կողմից աջակցվող հութիները հարձակումներ են իրականացնում Սաուդյան Արաբիայի վրա, այդ թվում՝ քաղաքացիական օդանավակայանների և կարևոր ենթակառուցվածքների վրա։
Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների, օդային տարածքի փակման, չվերթների չեղարկման և տրանսպորտային խափանումների մասին։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվել չափազանց զգույշ լինել թագավորության օդանավակայաններից օգտվելիս։
Հիշեցվել է նաև, որ ամերիկացիներին արգելվում է լուսանկարել և տարածել հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների, ինչպես նաև դրանց ընկնելու վայրերի լուսանկարներն ու տեսանյութերը։