Ուկրաինան Ռուսաստանի հետ հրադադարի առաջարկները փոխանցել է իր գործընկերներին և ներկայումս սպասում է պատասխանի:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան:
Նա նշել է, որ Ուկրաինան առաջարկել է հրադադար հաստատել ինչպես Սև ծովում, այնպես էլ էներգետիկ ոլորտում:
Նախարարը պարզաբանել է, որ Աբու Դաբիում կայացած բանակցություններում Ուկրաինայի ուղերձը կայանում էր լարվածության թուլացման և Ուկրաինայի կողմից առաջարկվող հրադադարի, ինչպես նաև անվտանգության երաշխիքների մեջ:
Հիշեցնենք, որ այսօր երկար դադարից հետո վերսկսվել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունները։ Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին փուլն արդեն ավարտվել է։