Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կկայանա:
Modern.az-ը՝ հղում անելով թուրքական մամուլին, հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Թուրքիայում դեսպան Թոմ Բարաքը:
Նրա խոսքով՝ բանակցությունները տեղի կունենան Նյու Յորքում:
Առաջնորդների հանդիպումը կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում:
Նշենք, որ նշված նստաշրջանը կտևի սեպտեմբերի 8-ից 28-ը: