Ազգայնական շարժման կուսակցության (MHP) նախագահի գլխավոր խորհրդական, կուսակցության վարչության անդամ Էսմա Օզդաշլին
Modern.az-ին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է, որ կուսակցության նախագահ Դևլեթ Բաղչալին հրավիրվել է Ադրբեջան։
Նա նշել է, որ Բաղչալիի ներկայիս աշխատանքային գրաֆիկը խիտ է։ Այնուամենայնիվ, Ադրբեջան այցելելու հրավերը ուշադիր քննարկվել է։ Այցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի։
Զրույցի ընթացքում Օզդաշլին հատուկ ընդգծել է նաև Բաղչալիի աջակցությունն Ադրբեջանին։ Նա հայտարարել է, որ Ադրբեջան-Թուրքիա բարեկամությունն անսասան է և անձեռնմխելի, և ոչ ոք չի կարող վնասել այդ հարաբերություններին։