Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ԱՄՆ-ից գործընկեր ալիքներով տեղեկություն է ստացել Մոսկվայում ահաբեկչական հարձակում պլանավորելու մասին։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել ԱԴԾ մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ ներկայումս Ռուսաստանի հատուկ ծառայությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում։
Նշենք, որ այսօր ԱՄՆ-ի Ռուսաստանում դեսպանատունը նախազգուշացում է տարածել Ցարիցինոյի թանգարան-արգելոցի տարածքում «զանգվածային կորուստների» հետ կապված «վստահելի սպառնալիքի» մասին։ Դեսպանատունը հայտարարել է, որ դիվանագետները տեղեկություն են ստացել «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային մարդկային կորուստների պատճառ դառնալու հնարավոր սպառնալիքի մասին։