ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ ոլորտում հրադադարն ուժի մեջ է մտել:
Modern.az-ը հայտնում է, որ Թրամփն այդ մասին հայտարարություն է տարածել։
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում էներգետիկ ոլորտում հրադադարն ուժի մեջ է մտնում։ Երկու կողմերն էլ համաձայնել են դրան։ Մի խախտեք հրադադարը»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին Թրամփը նաև հայտարարել էր, որ կողմերը համաձայնել են դադարեցնել հարձակումները էներգետիկ օբյեկտների վրա։ Սակայն այդ ժամանակ համաձայնագրի ուժի մեջ մտնելը չէր հաստատվել։