Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է Ղարաբաղից տեղահանված հայերին տրվող նոր կենսաչափական անձնագրերում ծննդավայրի՝ «Ադրբեջան» նշման հետ կապված սկանդալային հարցը։
Modern.az-ը հայտնում է, որ ճեպազրույցի ժամանակ նախարարն ասել է, որ միջազգային ստանդարտների համաձայն, այդ անձնագրերում հնարավոր չէ նշել «Ղարաբաղի հայերի» սովորական տեղանունները։
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիություն ստացած «Ղարաբաղի հայերի» նոր կենսաչափական փաստաթղթերում «ծննդավայր» սյունակում գրված է «Ադրբեջան»։ «Ղարաբաղի հայերը» համաձայն չեն այս որոշման հետ և նախատեսում են դիմել միջազգային ատյաններ։
Հայաստանի ՆԳՆ որոշման դեմ բողոքողներից շատերը կարծում են, որ «Ղարաբաղի հայերի» անձնագրերում կարող էին նշվել իրենց ծննդավայրերի՝ Խանքենդի (հայերը պնդում են Ստեփանակերտ-խմբ.), Խոջավենդ (պնդում են Մարտունի-խմբ.), Հադրութ և այլ վայրերի անունները։
Արփինե Սարգսյանն իր հայտարարության մեջ հղում է արել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 փաստաթղթին և ISO 3166 ստանդարտին, որը կարգավորում է երկրների, ինչպես նաև դրանց վարչատարածքային միավորների կոդերը։
Նախարարի խոսքով, անձնագրերի լրացման ընթացակարգերը սահմանելիս հնարավոր է նշել ինչպես երկրի, այնպես էլ բնակավայրի անունը որպես ծննդավայր։ Բացի այդ, գոյություն ունեն ISO 3166 ստանդարտներ, և այդ ստանդարտների շրջանակներում հաստատվել է բավականին լայն տեղանունների ցանկ։
«Հաշվի առնելով ICAO-ի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունները, մենք ընտրեցինք երկիրը որպես ծննդավայր նշելու տարբերակը։ Իսկ ինչու չնշվեցին բնակավայրերի անունները։ Որովհետև այս տեղանունների համընդհանուր ընդունված անունների որոշման հարցում սահմանը հատելիս խնդիրներ կարող էին առաջանալ։
Եթե մենք որոշեինք անձնագրերում նշել բնակավայրի, այլ ոչ թե երկրի անունը, ապա ISO ստանդարտների համաձայն, դուք չէիք գտնի Ղարաբաղից մեր հայրենակիցների նշած անունները», - ասել է նախարարը։
Նշենք, որ նախարարն այս մտքերով նկատի ուներ, որ անձնագրերում պետք է նշվեն Ղարաբաղի բնակավայրերի ադրբեջաներեն անունները։
Ներքին գործերի նախարարն ավելացրել է, որ անձնագրերում ծննդավայրի երկրի նշումը կախված չէ քաղաքացիների անձնական ցանկությունից։ Միգրացիոն մարմիններն այս հարցում առաջնորդվում են կոնկրետ միջազգային ստանդարտներով։