Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ՍԵՓԱՀ) հայտարարել է, որ ԱՄՆ-ի Բահրեյնի Ալ-Ռիֆա և Ավալի քաղաքներում գտնվող բազաները թիրախավորվել են հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով:
Modern.az-ը հայտնում է, որ ՍԵՓԱՀ-ի համապատասխան հայտարարությունը տարածել է «Tasnim» գործակալությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի օդային տարածքը ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի կողմից խախտելուց հետո, այդ երկրի «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերին պատկանող երկու ռադարներ, որոնք գտնվում էին նշված բազաներում, ենթարկվել են ՍԵՓԱՀ-ի օդատիեզերական ուժերի հարձակմանը։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքը երկրի զինված ուժերի կարմիր գիծն է, և Իրանի օդային տարածքի ցանկացած խախտում ագրեսիվ երկրի կամ ուժի կողմից կստանա կոշտ և վճռական պատասխան իսլամական մարտիկների կողմից», - ասվում է ՍԵՓԱՀ-ի հայտարարության մեջ։