Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող ավտոմեքենայի ցիստեռնի շրջվելու և այրվելու հետևանքով 30 մարդ մահացել է, ևս 15-ը վիրավորվել:
Modern.az-ի՝ «Reuters»-ին հղումով տեղեկացմամբ, այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը:
Նշվել է, որ նավթամթերք տեղափոխող ավտոմեքենան շրջվել և այրվել է Եգիպտոսի Գիզա նահանգի գլխավոր շրջանաձև ճանապարհին:
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվել: