Պուերտոռիկացի Ջենիֆեր Բարետոն դարձել է «Միսս Տիեզերք 2026» («Miss Universe») միջազգային գեղեցկության մրցույթի հաղթողը։
Modern.az-ը, վկայակոչելով «Telemundo» հեռուստաալիքը, որը ուղիղ եթերով հեռարձակել է մրցույթը, հայտնում է, որ 75-րդ մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանում։ Մրցույթին մասնակցել է 116 մասնակից տարբեր երկրներից և տարածքներից։
Թագը 27-ամյա Բարետոյին հանձնել է անցյալ տարվա հաղթող, մեքսիկացի Ֆաթիմա Բոշը։ Բարետոն վեցերորդ պուերտոռիկացի ներկայացուցիչն է, ով նվաճել է այս տիտղոսը։

