Գերմանիայի Կել քաղաքում հայ ընտանիքի հինգ անդամ մահացած է հայտնաբերվել։ Ընտանիքի ևս երկու անդամ ծանր վիճակում է։
Modern.az-ը, հղում անելով գերմանական «Die Zeit» թերթին, հայտնում է, որ ոստիկանությունը հայտարարել է, որ մահացածները 46-ամյա հայրն է, նրա 74-ամյա մայրը և 10-14 տարեկան երեք երեխաները։ Մահացած երեխաները եղել են ինչպես Գերմանիայի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ։
Դեպքը բացահայտվել է այն բանից հետո, երբ երեխաների դպրոց չգնալը անհանգստություն է առաջացրել դպրոցում։ 12-ամյա տղայի և 11-ամյա աղջկա վիճակը կրիտիկական է։ Երեխաների մայրը դեպքի պահին տանը չի եղել։
Մահվան պատճառը ենթադրաբար գազի արտահոսքն է։ Դեպքի հանգամանքները հետաքննվում են։