Պատերազմի ճակատագիրը որոշող միակ ուժը իրանցի ժողովուրդն է։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին։
Նա նախազգուշացրել է, որ տարածաշրջանում պատերազմը կհանգեցնի կործանարար հետևանքների։ Ռեզաիի խոսքով, նոր բախման դեպքում կոչնչացվեն ավելի քան 2 տրիլիոն դոլար արժողությամբ մալուխային ցանցեր, տվյալների կենտրոններ, արհեստական ինտելեկտի ենթակառուցվածքներ և բազմաթիվ այլ օբյեկտներ։
Նա հայտարարել է, որ թշնամու դեմ կգործեն ավելի ծանր և լայնածավալ պլանով։
Իր ելույթի ժամանակ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարություններին՝ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ռեզաին նշել է, որ հազարամյակներ շարունակ նույնիսկ ավելի հզոր ուժեր են ցանկացել օկուպացնել Իրանը։
Ռեզաին ասել է, որ տարբեր ուժեր ցանկացել են Իրանը ենթարկել իրենց տիրապետությանը և իրանցի ժողովրդին ջնջել երկրի երեսից, սակայն նրանք բոլորը ծնկի են բերվել և ստիպված են եղել նահանջել։
Նա իր ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով.
«Որքան անհանգստացնեք Իրանին, այնքան ավելի խորը ճահիճ կընկնեք։ Դուք մեզ պատմություն պատմեցիք, բայց մեր պատմության մեջ ձեզ համար շատ մեծ դասեր կան։ Դուք կրկին պետք է ծնկի գաք իրանցի ժողովրդի առաջ, և ի վերջո դուք միայն կծառայեք այս ժողովրդի հետագա վեհացմանը»։