Հորմուզի նեղուցում խորտակվել է ավելի քան 2500 կոնտեյներ էլեկտրոնիկա տեղափոխող նավը:
Modern.az-ը, հղում անելով «Reuters» գործակալությանը, հայտնում է, որ դրանց մեջ եղել են նաև «iPhone»-ներով բեռնված կոնտեյներներ:
Հաղորդվում է, որ Սինգապուրի դրոշի ներքո նավարկող «GFS Pride» նավը հոկտեմբերի 14-ին ծովում ականի է բախվել:
Նավի անձնակազմի բոլոր անդամները տարհանվել են: Նավի խորտակվելուց հետո բեռի մի մասը ցրվել է բաց ծովում:
Տեղի բնակիչները նավակներով դուրս են գալիս ծով և հավաքում էլեկտրոնիկա և այլ ապրանքներ պարունակող տուփերը: