ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացել է պաշտոնից։ Նա Սպիտակ տանն իր գործունեությունն ավարտել է այս պաշտոնում նշանակվելուց ընդամենը հինգ օր անց։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել «Reuters»-ը։
Զաքարիայի հրաժարականը տեղի է ունեցել նրա առաջին մամուլի ասուլիսի քննադատությունից և իրավական կրթության վերաբերյալ հարցերից հետո։
Հոկտեմբերի 16-ին լրագրողներին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ ինքը Զաքարիային խորհուրդ է տվել վերանայել պաշտոնում մնալու իր որոշումը։
«Կարծում եմ, որ նա չի կարողանա երջանիկ լինել այս աշխատանքում», - ասել է ԱՄՆ նախագահը։
Զաքարիան իր առաջին մամուլի ասուլիսն անցկացրել է Սպիտակ տանը հոկտեմբերի 13-ին։ Մոտ 14 րոպե տևած ճեպազրույցի ժամանակ քննադատության է արժանացել նրա ելույթը և լրագրողների հարցերին տված պատասխանները։
Բացի այդ, քննարկումներ են ծագել Զաքարիայի՝ որպես իրավաբան գործունեության վերաբերյալ։ Հարցազրույցում նա հաստատել է, որ չի հանձնել փաստաբանական քննությունը, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ում իրավաբանական գործունեություն ծավալելու համար։
Զաքարիան Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում փոխարինել էր Քերոլայն Լիվիթին։
Ըստ Reuters-ի՝ Սպիտակ տան պաշտոնյան հաստատել է նրա հրաժարականը։