Թեհրանի դատախազությունը քրեական գործ է հարուցել սեպտեմբերի 18-ին Վելայաթ զբոսայգում կայացած 10 կիլոմետրանոց վազքի մրցույթի կապակցությամբ:
Modern.az-ը հայտնում է, որ մրցույթին մասնակցել են կանայք և տղամարդիկ։ Մրցույթի ընթացքում որոշ կին մասնակիցների կողմից հիջաբի կանոններին չհետևելը լայն քննարկումների տեղիք է տվել սոցիալական ցանցերում։
Դատախազությունը հայտարարել է, որ մրցույթի ընթացքում «օրինական և կրոնական կանոնները չեն պահպանվել»։
«Ֆարս» գործակալության տվյալներով՝ կազմակերպիչները հայտարարել են, որ մրցույթն անցկացվել է Ներքին գործերի նախարարության և Թեհրանի աթլետիկայի ֆեդերացիայի թույլտվությամբ։ Ֆեդերացիան հայտարարել է, որ մասնակիցներից գրավոր պարտավորություն է վերցվել՝ պահպանելու իսլամական կանոնները և հիջաբի պահանջները։
Թեհրանի նահանգի սպորտի դեպարտամենտի ղեկավար Հաբիբ Սատուդե-Նեջադը հայտարարել է, որ միջոցառման թույլտվությունը տրվել է տարածաշրջանային անվտանգության խորհրդի կողմից։ Կանոնները խախտած մարզիկների նկատմամբ կձեռնարկվեն վարչական և կարգապահական միջոցներ։