Հայաստանի Սյունիքի մարզի Շաքի գյուղում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հարցաքննվել և ցուցմունք է տվել։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ խորհրդարանում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինվորականը բացատրել է սահմանը հատելու պատճառը։
«Անձը հայտնել է, որ տարածքում մառախուղ է եղել, և ինքը մոլորվել է։ Նա նաև պատմել է, թե ինչպես է կրակել դեպքի ժամանակ։ Միայն կարող եմ ասել, որ նա սպանելու մտադրություն չի ունեցել», – ընդգծել է Պողոսյանը։
Կոմիտեի նախագահը քննության շահերը հիմք ընդունելով՝ այլ մանրամասներ չի հայտնել։
Նա հայտնել է, որ հարցի շուրջ Հայաստանի խորհրդարանում փակ հանդիպում կանցկացվի։
Պողոսյանը նաև նշել է, որ մտադիր չէ պաշտպանել ադրբեջանցի զինվորականին։
«Անձը մոլորվելով եկել է այդ տարածք, տեսել է մի տուն, կոտրել է պատուհանը, ներս մտել և ուտելիք պատրաստել։ Երբ երեխաները մտել են տուն, նա վերցրել է նրանց հեռախոսները, սակայն ժամեր շարունակ նրանց վնաս չի հասցրել», – ասել է նա։
Նշենք, որ Նասիմի Մուսաևը ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին Հայաստանի Սյունիքի մարզի Շաքի գյուղում։ Հայկական կողմը հայտարարել է, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել և երկամսյա կալանքի որոշում է կայացվել։
Դեպքի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է։