Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Թուրքիայում։
Modern.az-ը հայտնում է, որ նա այս մասին ասել է CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Զելենսկին հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կօգնի Պուտինի հետ բանակցություններ կազմակերպել։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով, քանի որ պատվիրակությունները և տեխնիկական խմբերը չեն կարող լուծել բոլոր հարցերը, որոշ խնդիրներ կարող են քննարկվել միայն պետությունների ղեկավարների մակարդակով։
«Ահա թե ինչու ես ուզում եմ հանդիպել նրա հետ՝ որպես որոշում կայացնողի», - ասել է Զելենսկին։
Նշենք, որ ավելի վաղ Կրեմլի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Զելենսկին կարող է բանակցությունների համար ժամանել Մոսկվա։