Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի նրա գործընկեր Հաքան Ֆիդանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։
Նշվել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգը, երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները տարբեր ուղղություններով, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։