Բաքվում տղամարդը ծեծել է եղբորը։
Modern.az-ը հայտնում է, որ միջադեպը գրանցվել է Նասիմի շրջանում։
50-ամյա Ֆարիդ Նասիրովը (պայմանական անունով) իրենց տանը բռունցքի հարված է հասցրել եղբորը՝ Սամիդին (պայմանական անունով)՝ պատճառելով վնասվածքներ։ Տուժողի բողոքի հիման վրա Ֆարիդը ձերբակալվել է, և նրա դեմ քրեական գործ է հարուցվել։
Մեղադրյալի խոսքով՝ եղբայրը՝ Սամիդը, եկել է և մորը հայտնել քեռու մահվան լուրը և գումար խնդրել։ Դրանից զայրացած՝ նա խեղդել է եղբորը։ Նա նշել է, որ Սամիդը նույնպես հարվածել է իրեն։
Տուժող Սամիդ Նասիրովը, սակայն, ասել է, որ մոր թոշակը ստանում է իր զարմուհին, և ինքը տուն է եկել՝ քեռու հոգեհանգստի համար գումար գրելու։ Նրա խոսքով՝ մայրը հանձնարարել է իր զարմուհուն տեղեկացնել, որպեսզի գումար գրի հոգեհանգստի համար։ Երբ նա եկել է մորը զարմուհու պատասխանը հայտնելու, եղբայրը՝ Ֆարիդը, արթնացել է քնից և վիճել՝ ասելով, որ իրեն չեն թողնում քնել։ Սամիդի խոսքով՝ Ֆարիդը հարվածել է իրեն և գցել գետնին։ Այնուհետև մի քանի հարված է հասցրել ոտքերով։ Հարևանները մոր ձայնին եկել են և բաժանել նրանց։
Սամիդ Նասիրովը հայտարարել է, որ չի հաշտվել եղբոր հետ և խնդրել է, որ նրան համապատասխան պատիժ տրվի իր արարքի համար։
Դատարանի որոշմամբ Ֆարիդ Նասիրովը դատապարտվել է 1000 մանաթ տուգանքի։ (lent.az)