Ղազախստանում Կասպից ծովում անցկացվող զորավարժությունների ժամանակ 9 զինվոր է մահացել։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվել է, որ զորավարժությունների ժամանակ 19 զինծառայող է դուրս բերվել ծով, որոնցից ինը մահացել է։
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Կասպից ծովում անցկացվել է «Կասպից պահակախումբ – 2026» զորավարժությունը։