Ինդոնեզիայում փոթորկի ժամանակ Ճավայի ծովում լողացող «Virgo Transport 8» նավի հետ կապն ընդհատվել է։ Նավում եղել է 243 մարդ։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել Ինդոնեզիայի Որոնողափրկարարական ազգային գործակալությունը։
Գործողության համակարգող Պուտու Սուդայանան հայտնել է, որ նավը վերջին անգամ եղել է Բանջարմասինի «SAR Basirih» կամրջից մոտ 80 ծովային մղոն հեռավորության վրա։
Անձնակազմի հետ կապն ընդհատվել է տեղական ժամանակով ժամը 2:00-ի սահմաններում՝ եղանակային պայմանների կտրուկ վատթարացումից հետո։
Որոնողական աշխատանքներին ներգրավվել են ռազմածովային ուժերը, ջրային ոստիկանությունը, նավահանանգստային և նավիգացիոն ծառայությունները։