Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ խստորեն հետևել է կանոնադրական փաստաթղթերին։ Հայաստանի անհիմն դժգոհությունը կազմակերպությունից այս դիրքորոշման պատճառով փորձ է պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին Վիետնամ կատարած այցի արդյունքներով լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ից անհիմն դժգոհությունը, իմ կարծիքով, փորձ է Ղարաբաղի համար պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա։ ՀԱՊԿ-ն այդ պայմաններում խստորեն գործել է կանոնադրական փաստաթղթերին համապատասխան»,- ընդգծել է Մատվիենկոն։