Հաղորդվում է, որ Իրանի ավիացիոն հատվածի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացումից հետո էլ Թեհրան-Երևան ուղղությամբ թռիչքները շարունակվում են:
Modern.az-ը հայտնում է, որ իրանական լրատվամիջոցները, հղում անելով Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Ռամին Քաշեֆ Ազարին, գրել են, որ իրանական ավիաընկերությունները թռիչքներ են իրականացնում դեպի Հայաստան, Ռուսաստան, Չինաստան և Թուրքիա:
Ուղարկված տեղեկատվության մեջ նշվում է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակում այսօր Թեհրանից երկու չվերթի ժամանում է նախատեսված: Չվերթների փաստացի վայրէջքի մասին առանձին հաստատում չի ստացվել:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 8-ին հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառել Իրանի ավիացիոն հատվածի հետ կապված 36 թիրախի նկատմամբ: Վաշինգտոնը զգուշացնում է, որ պատժամիջոցների ենթարկված ավիաընկերություններին սպասարկող օտարերկրյա կազմակերպությունները նույնպես կարող են սահմանափակումների բախվել: