Ռուսաստանի անդամակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ) հասկանալի և նպատակահարմար քայլ կլիներ։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, Մոսկվան դեռ պաշտոնական հրավեր չի ստացել։ Այնուամենայնիվ, հարցը կարող է քննարկվել ղազախական կողմի հետ շփումների ժամանակ։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի մասնակցությանը Թյուրքական պետությունների կազմակերպությանը, գիտեք, որ Ռուսաստանում կան մի շարք տարածաշրջաններ, որոնց ժողովուրդները թյուրքական են իրենց պատմական ծագումով», - ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ խոսքը պետք է լինի ոչ թե առանձին տարածաշրջանների, այլ Ռուսաստանի Դաշնության՝ որպես ամբողջություն, կազմակերպության աշխատանքներին միանալու մասին։
Նշենք, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել էր Ռուսաստանին հրավիրել ԹՊԿ։