Իրանի և Օմանի միջև երկու ամիս տևած ինտենսիվ տեխնիկական և դիվանագիտական բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել «Tasnim» գործակալությունը:
Ըստ տեղեկությունների՝ Թեհրանի և Մասկատի միջև համաձայնությունը շուտով կհայտարարվի Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն նաև Իրաքի ներկայացուցիչները։
Համաձայնագիրը ներառում է Իրանի և Օմանի միջև նեղուցով անցնող նոր մուտքի և ելքի ուղիների մանրամասներն ու բնութագրերը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս համաձայնագիրը չի նշանակում Հորմուզի նեղուցի բացում։ Իրանի և Օմանի միջև համաձայնությունը միայն նշանակում է, որ նեղուցը կարող է բացվել միայն այս համաձայնագրի հիման վրա, և սա համարվում է Իրանի ինքնիշխանությունը հաստատելու քայլ։