Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Բաքվի ազատագրման 108-րդ տարեդարձի կապակցությամբ։
Modern.az-ը հայտնում է, որ Թուրքիայի ղեկավարն այս մասին գրառում է կատարել իր «X» հաշվում։
«Շնորհավորում եմ մեր բարեկամ և եղբայր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի՝ թշնամու օկուպացիայից ազատագրման տարեդարձի կապակցությամբ, ողորմությամբ եմ հիշում Կովկասի իսլամական բանակի հրամանատար Նուրու Քիլիգիլ փաշային և մեր հերոս զինվորներին»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն իր գրառման մեջ տեղ է հատկացրել նաև Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներին։
Նշենք, որ Բաքուն ազատագրվել է օկուպացիայից 1918 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Կովկասի իսլամական բանակի և Ադրբեջանական կորպուսի համատեղ ռազմական գործողությունների արդյունքում։
