Հայաստանից Ադրբեջան է արտահանվել ալյումինե փայլաթիթեղ։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին սեպտեմբերի 24-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը չի հայտնել, թե ինչ ծավալով է իրականացվել արտահանումը։
Հարցին, թե արդյոք նախատեսվում է այլ ապրանքների արտահանում Ադրբեջան, նա հակիրճ պատասխանել է՝ «կտեսնենք»։