Ուրբաթ օրը Երկրի վրա սպասվում են թույլ և միջին մագնիսական փոթորիկներ։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։
Նրա խոսքով, ընթացիկ շաբաթը սկսվել է Արեգակի ակտիվության աճով։
«Արեգակի վրա տեղի են ունեցել մի քանի M դասի բռնկումներ, որոնք ինտենսիվությամբ հնարավոր մակարդակների մեջ վերջինից առաջին կատեգորիային են պատկանում։ Դրանցից երկուսը, որոնք գրանցվել են երեքշաբթի օրվա առաջին կեսին, համեմատաբար մեծ չափի երկու պլազմայի ամպեր են արձակել դեպի Երկիր», - ասել է Լեուսը։
Մասնագետը նշել է, որ միջազգային կանխատեսման կենտրոնների տվյալներով, Արեգակի նյութից կազմված ամպերը Երկիր կհասնեն ուրբաթ օրը վաղ առավոտյան։
«Երկրաբանական դաշտի խռովությունները կտևեն մոտ երկու օր։ Հոկտեմբերի 9-ին հնարավոր է G1-G2 մակարդակի թույլ և միջին ուժգնության մագնիսական փոթորիկների առաջացում։ Մագնիսական փոթորիկների առաջացման հավանականությունը մոտ 80 տոկոս է», - ընդգծել է նա։
Լեուսը հավելել է, որ մոլորակի երկրաբանական դաշտը կանխատեսվում է, որ կիրակի օրը կրկին կվերադառնա հանգիստ վիճակի։