Հայաստանի խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրի, քանի դեռ Հայաստանը չի ընդունել նոր Սահմանադրություն։
Modern.az-ը հայտնում է, որ Ռուբինյանը նոյեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում պնդել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը արտաքին օրակարգից չի բխում, այլ երկրի ներքին հարց է։
Նրա խոսքով, Հայաստանը չի ընդունում Ադրբեջանի այս մոտեցումը և կարծում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրմանը ոչինչ չի խոչընդոտում։
«Բայց կան իրողություններ։ Հայաստանի արտգործնախարարը նույնպես հայտարարել է, որ այստեղ ոչ թե պահանջ, այլ պայման կա»,- նշել է Ռուբինյանը։
Խորհրդարանի նախագահի բացատրությամբ, պահանջի և պայմանի տարբերությունը կայանում է նրանում, որ պահանջը որևէ քայլ ձեռնարկելու ակտիվ կոչ է։
«Մենք մեր ներքին օրակարգի շրջանակներում ցանկանում ենք ընդունել նոր Սահմանադրություն և մտադիր ենք ստորագրել խաղաղության պայմանագիր։ Իսկ Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել համաձայնագիրը՝ պայմանով, որ Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունի»,- ընդգծել է նա։
Ռուբինյանը կարծում է, որ եթե նոր Սահմանադրություն ընդունվի, ապա փաստաթուղթը կհամապատասխանի առկա իրողություններին։ Նրա խոսքով, բացի այդ, Հայաստանը կկարողանա հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։
Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար ևս ոչ մի խոչընդոտ չի տեսնում։
«Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն անխուսափելի է, և այդ գործընթացը շարունակվում է։ Ադրբեջանի հետ կապված խոսքն այլևս խաղաղության գործընթացի մասին չէ, այլ հարաբերությունների կարգավորման գործընթացի։ Միաժամանակ, դեռևս կան լուծում պահանջող հարցեր՝ սահմանազատում, հաղորդակցությունների ամբողջական բացում, խաղաղության պայմանագրի ստորագրում»։