Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Վրաստանին Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «X» սոցիալական ցանցի էջում։
«Խորապես վշտացած ենք Թբիլիսիի բնակելի շենքում տեղի ունեցած ողբերգական պայթյունից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին, և մեր մտքերը բոլոր նրանց հետ են, ովքեր տուժել են այս ողբերգությունից։ Մաղթում ենք վիրավորների արագ և լիարժեք ապաքինում»,- ասվում է հրապարակման մեջ։