ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ)՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք իր կնոջը՝ Մելանյային և որդուն՝ Բերոնին հետևելու մեջ։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին ամերիկացի առաջնորդը լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը։
«Նրանք պետական մարմիններն օգտագործել են որպես զենք, հետևել են իմ կնոջը, իմ անչափահաս որդուն», - ասել է Թրամփը՝ տեղի ունեցածն անվանելով «ամոթ»։
Հայտարարության պատճառ է դարձել Սպիտակ տան կողմից ՀԴԲ աշխատակիցների գաղտնազերծված նամակագրության հրապարակումը՝ կապված Թրամփի Մար-ա-Լագոյի կալվածքում գաղտնի փաստաթղթերի պահպանման գործի հետաքննության հետ։
Հրապարակված նյութերի համաձայն՝ 2022 թվականին կալվածքում խուզարկությունից առաջ ՀԴԲ աշխատակիցները նախատեսում էին ճշտել Թրամփի, նրա կնոջ և որդու ուղևորությունների մասին բյուրոյում առկա տեղեկությունները։
Խոսքը, մասնավորապես, ինքնաթիռների տեսակների և դրանց շարժման ժամանակի մասին էր։
2023 թվականին Թրամփին մեղադրանք է առաջադրվել Մար-ա-Լագոյում գաղտնի փաստաթղթերը ոչ պատշաճ պահելու համար։