Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հերքել է մի քանի ադրբեջանցիների Մեղրիի շրջան մուտք գործելու մասին տեղեկությունները։
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին գերատեսչության մամուլի կենտրոնից հայտնել են հայկական ԶԼՄ-ներին։
«Սա ապատեղեկատվություն է։ Ընդհանրապես, այդ տեղեկությունները բոլորը կեղծ են։ Մենք դրանք կտրականապես հերքում ենք», - հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հիշեցնենք, որ այսօր հայկական մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել, թե գիշերը Մեղրի քաղաքի մոտակայքում երևացել են երեք անհայտ անձինք, որոնք ենթադրաբար ադրբեջանցիներ են։ Այդ տեղեկություններում պնդվում էր, թե անհայտ անձանց որոնում են անօդաչու թռչող սարքերի միջոցով։