Միջազգային բորսաներում նավթի գների աճի ֆոնին Վրաստանում վառելիքի գները կրկին թանկացել են:
Modern.az-ը հայտնում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում գործող գրեթե բոլոր բրենդային բենզալցակայաններում տարբեր տեսակի վառելիքի գները բարձրացել են 3-16 թեթրիով:
Նշվում է, որ նավթամթերքի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող որոշ ընկերությունների կայքերում հրապարակված գների արխիվները թույլ են տալիս հետևել, թե երբ և որքանով է թանկացել վառելիքը տարբեր ցանցերում:
SOCAR-ի վրացական բենզալցակայաններում գները վերջին անգամ փոխվել են սեպտեմբերի 10-ին։ Օգոստոսից ի վեր ընկերության բենզալցակայաններում բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են 3-10 թեթրիով:
Ներկայումս SOCAR-ի բենզալցակայաններում վառելիքի գները հետևյալն են.
Nano Super - 4,40 լարի; աճ 10 թեթրի;
Nano Premium - 3,95 լարի; աճ 4 թեթրի;
Nano Euro Regular - 3,75 լարի; աճ 3 թեթրի;
Euro 5 Diesel - 4,48 լարի; աճ 8 թեթրի;
Nano Euro 5 Diesel - 4,58 լարի; աճ 8 թեթրի:
Այսպիսով, Վրաստանում վառելիքի գների աճի միտումը շարունակվում է վերջին շաբաթներին։ Նշվում է, որ թանկացումը կապված է միջազգային շուկաներում նավթի գների բարձրացման հետ։