Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները մասնակցել են Քելբաջարի մեղրի փառատոնին։
Modern.az-ը հայտնում է, որ դիվանագետները ծանոթացել են մեղվապահ ֆերմերների կողմից ներկայացված տարբեր տեսակի մեղրի և մեղվաբուծական մթերքների հետ, տեղեկություններ ստացել արտադրության գործընթացի և որակի ցուցանիշների մասին։ Նրանք մեղվապահների հետ մտքեր են փոխանակել սեզոնային բերքատվության և վաճառքի հնարավորությունների շուրջ։
Նշենք, որ փառատոնը կայացել է Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ, IDEA հանրային միավորման հիմնադիր և ղեկավար Լեյլա Ալիևայի նախաձեռնությամբ՝ IDEA հանրային միավորման, Քելբաջարի շրջանում Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հատուկ ներկայացուցչության, Գյուղատնտեսության նախարարության, «Ագրարային մթերումներ և մատակարարումներ» ԲԲԸ-ի և Ադրբեջանի մեղվապահների ասոցիացիայի համատեղ կազմակերպմամբ։
Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության Նախագահի օգնական - Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի Քելբաջարի շրջանում հատուկ ներկայացուցիչ Բաշիր Հաջիևը, գյուղատնտեսության նախարար Մաջնուն Մամեդովը, պետական մարմինների պատասխանատու անձինք, տեղի բնակիչներ։