Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կապված։
Modern.az-ը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ պետությունների ղեկավարները հանդիպումից առաջ համատեղ լուսանկարվել են։ Փաշինյանը կանգնած է եղել Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
«Մեզնից ոչ մի տեղ չի կարող փախչել», – կատակել է Լուկաշենկոն՝ Փաշինյանին ցույց տալով Իլհամ Ալիևին։
Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է ժպիտով։