Թուրքիան և Ադրբեջանը վճռականորեն շարունակում են իրենց հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ հիմնված ընդհանուր պատմության, մշակույթի և անսասան եղբայրության վրա:
Modern.az-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը (DMM):
DMM-ի սոցիալական մեդիայի հաշիվներում տարածված հայտարարության մեջ նշվել է, որ որոշ միջազգային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հայտնաբերվել են կողմնակալ և միտումնավոր հրապարակումներ, որոնք թիրախավորում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև անսասան կապերը, ռազմավարական դաշինքը և «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգը:
Նշվել է, որ այս հրապարակումները բացահայտ տեղեկատվական գործողություն են, որի նպատակն է վնասել երկու բարեկամ և եղբայրական երկրների միջև արմատացած հարաբերություններին, խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Թուրքիան և Ադրբեջանը վճռականորեն շարունակում են իրենց հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ հիմնված ընդհանուր պատմության, մշակույթի և անսասան եղբայրության վրա:
«Երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության, համատեղ քայլերի և իրականացվող համագործակցության վերաբերյալ մանիպուլյատիվ կարծիքներով հանրությանը մոլորեցնելու փորձերը չեն հասնի իրենց նպատակին», - ասվում է հայտարարության մեջ:
DMM-ը հանրությանը կոչ է արել չհավատալ հոգեբանական պատերազմի նպատակ ունեցող նման բովանդակությանը և հիմք ընդունել միայն պաշտոնական մարմինների հայտարարությունները: